211652_close_icon
views-count895 դիտում article-date 17:17 25-07-2023

Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր