211652_close_icon
views-count16742 դիտում article-date 23:24 25-07-2023

Արտակարգ իրավիճակ Դավիթաշենի կամրջի վրա. տղամարդը անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշենի կամրջի վտանագավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տեղում, որպեսզի վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, պարեկներ Սոնա Երիցյանն ու Արսեն Մնացականյանը սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խմբերը:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Տևական ժամանակ փրկարար հոգեբանը, պարեկները, ոստիկաններն ու շտապօգնության բժիշկները բանակցություններ են վարել, որից հետո տղամարդը հրաժարվել է դիմել ծայրահեղ քայլի: Նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր