2251 դիտում
22:57 26-07-2023
Պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվեց
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործով դատական նիստին այսօր դատարանը փոխեց մեղադրյալ Սահակյանի խափանման միջոցը, գրում է aravot.am-ը:
Հայաստանից բացակայելու արգելքը փոխարինվեց գրավ խափանման միջոցով: Նիստին տուժողն ու նրա փաստաբանները չէին ներկայացել: Սակայն Մհեր Սահակյանն ու նրա պաշտպանը չառարկեցին, որ այդ պայմաններում շարունակվի նիստը: նախնական դատալսումների համար սահմնաված մի շարք հարցեր քննարկելուց հետո դատարանը գտավ, որ պետք է հնարավորություն տալ հաջորդ հարցերի քննարկմանը մասնակից դարձնել նաեւ տուժողին, ինչի համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 3-ը:
Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակում են չընդունել առաջադրված 2 մեղադրանքն էլ: Նա ասաց, որ աբսուրդային է համարում խուլիգանության մեղադրանքը. «Իմ պատկերացմամբ՝ խուլիգանությունն այնքան լայն է մեկնաբանված, որ այդ մեկնաբանմամբ ցանկացած հանցանքին կարելի է գումարել խուլիգանություն, չենք ընդունում նաեւ երկրորդ մեղադրանքը մարմնական վնասվածքի մասով, դա եղել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, բայց դա աբսուրդային չենք համարում, որովհետեւ գտնում ենք, որ հարվածի արդյունքում մարմնական վնասվածք է տուժողը ստացել: Այս պարագայում քննարկման առարկա կարող էր լինել թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու հարցը, բայց խուլիգանության մասին խոսք լինել չի կարող»:

Նմանատիպ նյութեր
895 դիտում
15:32 28-07-2023
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվել է
3401 դիտում
23:38 17-12-2021
Քաջարանի համայնքի ղեկավարի խափանման միջոցը փոխվեց .aravot.am
1150 դիտում
17:08 05-06-2023
Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»