28372 դիտում
11:01 27-07-2023
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Բյուրականի տներից մեկում առաջացած հրդեհը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արագածոտնի մարզային հրշեջ--փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկերը՝ գումարտակի հրամանատար Վրեժ Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են 32 հասցեում գտնվող տանը առաջացած հրդեհը, որտեղ երկրորդ հարկում հայտնաբերել են մոխրացած դի:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Քասյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ննջասենյակում հայտնաբերված դին նույն տան բնակիչ 49-ամյա Երջանիկ Պ.-ն:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+