211652_close_icon
views-count1141 դիտում article-date 09:44 31-07-2023

Պակիստանում 44 մարդ է զոհվել իսլամիստների քաղաքական ցույցի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 44 մարդ է զոհվել Պակիստանում իսլամիստական կուսակցության կազմակերպած ցույցի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ավելի քան 100 մարդ տուժել է նաև հյուսիս-արևմտյան Բաջաուր թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որտեղ ժողով էր անցկացվում։

Ոստիկանությունը BBC-ին հայտնել է, որ իրենք ապացույցներ են գտել, որոնք վկայում են, որ պայթյունը ահաբեկչություն է:

Փրկարարական օպերացիան ավարտվել է, և բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Պաշտոնյաները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ 15 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հարձակման դրդապատճառը դեռ պարզ չէ: Անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը, տեղի է ունենում պայթյունի հետաքննություն։

Նմանատիպ նյութեր