1216 դիտում
12:30 02-08-2023
Ղուրանի այրման պատմությունն իսկապես բարբարոսական է. Ֆրանցիսկոս պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Ղուրանի՝ վերջերս Շվեդիայում և Դանիայում տեղի ունեցած հրապարակային հրկիզման սկանդալային դեպքերը՝ կատարվածը որակելով «բարբարոսություն» և ասելով, որ նման սրբապիղծ քայլերը խոչընդոտում են ազգերի միջև երկխոսությանը, գրում է mehrnews.com-ը:
Պոնտիֆիկոսն այս հայտարարությունն արել է երեքշաբթի՝ ի պատասխան Արգենտինայի իսլամական հիմնադրամի ներկայացուցիչ, արգենտինացի շիա գիտնական Աբդուլ Քարիմ Պազի նամակին: Անցյալ շաբաթ Աբդուլ Քարիմ Պազը նամակ էր հղել կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, որում դատապարտել էր մուսուլմանների համար սուրբ գրքի օրինակների այրման կրկնվող գործողությունները:
«Սուրբ Ղուրանի այրման պատմությունն իսկապես բարբարոսական է։ Այս դեպքերը վնասում և խանգարում են մարդկանց միջև հասուն երկխոսությանը»,- ի պատասխան գրել է Հռոմի պապը։
Հուլիսի սկզբին ԱՄԷ արաբալեզու al-Ittiha թերթին տված հարցազրույցում պոնտիֆիկոսը դատապարտել էր «խոսքի ազատության» պատրվակով Ղուրանի պղծման թույլտվությունը: Նա այս մասին ասել էր այն բանից հետո, երբ Շվեդիան թույլատրել էր պղծել Ղուրանի օրինակը Ստոկհոլմի մզկիթի մոտ:
Անցած ամսվա ընթացքում մուսուլմանների սուրբ գիրքը մի քանի անգամ պղծման գործողությունների են ենթարկվել ծայրահեղական տարրերի կողմից Շվեդիայում և Դանիայում, որոնց կառավարությունները այս գործողություններն արդարացրել են «արտահայտվելու ազատության» պատրվակով, նկատում է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր
1300 դիտում
17:59 02-07-2023
Ղուրանի այրման պատճառով Իրանը հրաժարվում է նոր դեսպան ուղարկել Շվեդիա
874 դիտում
15:24 05-07-2023
Պակիստանում ազգային բողոքի ցույցեր կանցկացվեն Շվեդիայում Ղուրանի այրման կապակցությամբ
2256 դիտում
18:12 12-04-2015
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I -ին՝ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են