211652_close_icon
views-count895 դիտում article-date 18:47 03-08-2023

Բայրամովը և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը «քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վիճակն ու հեռանկարները»։ 

Կողմերը «մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

Նմանատիպ նյութեր