211652_close_icon
views-count940 դիտում article-date 23:21 04-08-2023

Ամփոփվել են նոր դասագրքերի մրցույթի արդյունքները նոր չափորոշչին անցնող դասարանների համար․ ԿԳՄՍ նախարար

Այսօր ամփոփվել են նոր դասագրքերի մրցույթի արդյունքները նոր չափորոշչին անցնող դասարանների համար, հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
«Սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, երկար տարիներ բողոքում էինք դասագրքերից, շատ երկար ժամանակ՝ ավելի քան 10 տարի , նոր դասագրքեր չէին գրվել։ Հիմա ունենք հնարավորություն՝ նոր ուսումնական տարվանից նոր դասագրքեր տեսնելու դպրոցում։ Ինչքան լավը կլինեն դրանք՝ կախված է նաև մեզնից, պետք է կարդանք, նշենք խնդիրները, առավելությունները, բարելավենք ու պահանջենք։Դասագիրք գրելը հեշտ բան չի ու միանգամից մեր ուզած արդյունքը չենք ստանալու։ Պիտի ձևավորենք դասագիրք գրելու հնարավորությունը, խմբերին, պայմանները։ Առաջին քայլերն արված են։ Դաշտում նոր խմբեր կան, նոր հեղինակներ։ Նրանցից շատերի աշխատանքները երաշխավորվել են։
 
Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ արվող աշխատանքն ու ընթացակարգերը բարելավելու, ժամկետներում հարմարվելու, գնահատման համակարգը լրամշակելու։
 
Ի վերջո, նոր չափորոշչի ամենակարևոր ուղերձը ուսուցչի մանկավարժական ազատությունն է։ Այդ թվում՝ որակյալ դասագիրք ու ուսումնական նյութ ընտրելու։ Ուրախ եմ, որ նոր դասագրքերի երաշխավորման գործընթացում վճռորոշ ձայն ունեցել են ուսուցիչները՝ որպես գնահատողներ»,- նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր