18647 դիտում
10:42 06-08-2023
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են Volkswagen Vento-ն ու ավազով բարձված Zil MMZ-ն. վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ, 47-ամյա Արմեն Մ.-ի վարած Zil MMZ մակնիշի բեռնատարն ու 41-ամյա Հայկ Փարոյանի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Zil-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձանքնության, եղել են սթափ:
Վթարի փաստով Հ. Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1870 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)