9019 դիտում
20:05 06-08-2023
«Վեոլիա ջուր» ընկերության և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օպերատիվ աշխատանքը իր արդյունքը տվեց․ մի ամբողջ թաղամաս փրկվեց կեղտաջրերից ու գարշահոտությունից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ օգոստոսի 5-ին, Երևանում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի աշխատակազմի ներկայացուցիչները մի քանի ժամ շարունակ հսկայածավալ աշխատանքներ կատարեցին Շիրակի 56 շենքի բնակիչների՝ երկար տարիներ չլուծվող խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա ջուր»-ը հատուկ տեխնիկայով ժամանել էր նշված վայր և նրանց մասնագետների ու թաղապետարանի աշխատակիցների գործը թեթևացնելու, նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով մի քանի ժամ շարունակ նշված վայրում ծառայություն էին կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր կարգավորում էին նաև երթևեկությունը, որպեսզի բեռնատար ավտոմեքենաները շրջանցեն այդ հատվածը և միայն թույլատրում էին շտապօգնությանը և քաղաքային տրանսպորտին։
«Վեոլիա ջուր»-ի ներկայացուցիչները խորհրդային տարիներից տեղադրված ու դարն ապրած կոյուղատարերը փոխարինում են նորով, ինչը հնարավորություն կտա, որ նշված հատվածում կեղտաջրերը չեն հոսի դուրս և տարածքում կվերանա գարշահոտությունը։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ․ Մկրտչյանի հանձնարարականով տեղում «Վեոլիա ջուր»-ի հետ աշխատանքներին ներգրավվել են Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը և կոմունալ բաժնի առաջատար կարգի մասնագետ Արման Մխիթարյանը։
Բնակիչները, տեսնելով կատարված աշխատանքները, իրենց շնորհայանքի խոսքն էին ուղղում «Վեոլիա ջուր»-ին և Շենգավիթի թաղապետարանին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի ամիս էր՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 56 շենքի՝ ժողովրդին հայտնի «Չարբախի քաղմաս»-ի՝ Ոստիկանության Չարբախի բաժանմունքի հետնամասում գտնվող բակային հատվածում երեխաները չէին կարողանում իրենց խաղերը խաղալ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը 5-6 ամիս շարունակ բակում հոսող և կուտակված կոյուղաջրերն են: Կեղտաջրերը ողողել էին ողջ բակը, ինչի հետևանքով էլ տիրում էր գարշահոտություն, որի հոտը զգացվում է անգամ մի քանի 100 մետրից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «5 ամսից ավելի է՝ չենք կարողանում պատկան մարմիններից հստակ պատասխան ստանալ, թե ե՞րբ է մեր բակից վերանալու գարշահոտությունը: Դիմում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ դիմեք քաղաքապետարան, դիմում ենք քաղաքապետարան, ասում են՝ դիմեք թաղապետարան, դիմում ենք թաղապետարան, ասում են՝ խնդրին տեղյակ ենք, բայց «սայլը տեղից չի շարժվում»: Եթե մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջուր»-ը, ապա խնդրի լուծման համար 10 օրն էլ բավական է:
Էրեխեքը խաղալու տեղ էլ չունեն, ողջ տարածքը լցված էր կեղտաջրերով, ու օրվա որոշ ժամերին նշված վայրով անցնելիս անգամ պետք էր հակագազ կրել:
Խնդիրն այն էր, որ հիմնական վթարի տեղը ճանապարհի վրա է․ ինչ-որ աշխատանքների արդյունքում կոյուղատարը հավանաբար վնասվել է, կոտրվել է, ու եթե դա փոխեն, խնդիրը այլևս կարելի է համարել լուծված, բայց մեզ պատասխանում են, թե խնդրին տեղյակ ենք, սպասեք, կլուծվի, իսկ ե՞րբ, չեն ասում:
Մենք գիտենք, որ խնդրին տեղյակ է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, սակայն այն հատվածը, որտեղ որ պետք է հիմնական աշխատանքները կատարվեն, քանդման թույլատվությունը պետք է տա Երևանի քաղաքապետարանը, իսկ այնտեղ էլ «ջայլամի կեցվածք» են ընդունել:
Եթե Շենգավիթի թաղապետարանից գոնե մեզ լսում ու պատասխանում են, ապա քաղաքապետարանի թեժ գծում մեր հեռախոսահամարները արդեն անգիր գիտեն: Զանգում էինք, էլ չեն էլ պատասխանում: Ի՞նչ անենք, չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների, բայց դե համբերությունն էլ սահման ունի: Ինչքա՞ն կարելի է շնչել այս գարշահոտը, ինչքան կարելի է երեխաներին հեռու պահել բակ իջնելուց: Բայց դե նրանք երեխա են, խաղալ են ուզում, իսկ այս կեղտաջրերի ու գարշահոտության պայմաններում հաստատ պետական «չինովնիկները» իրենց երեխաներին չէին թողնի՝ իջնեին բակ»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+