211652_close_icon
views-count919 դիտում article-date 20:26 07-08-2023

Ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը

Օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը՝ լուսաշող Սամվել Ղազարյանը, ով իր ծնունդով եկավ իմաստավորելու իր ծնողների՝ Նուշիկ և Գեղամ Ղազարյանների կյանքը: Այս մասին հայտնել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը։

Նորածինը ծնվել է 3․350 կգ քաշով և 52 սմ հասակով:

«Փոքրիկն իրեն հրաշալի է զգում, և այսօր արդեն տանն է։

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք փոքրիկի ընտանիքին՝ ցանկանալով ուժ, առողջություն և անսահման ժպիտ:

Թող մեր փոքրիկ Սամվելն ապրի խաղաղ և անամպ երկնքի տակ՝ դառնալով խաղաղության ավետաբեր»,- ասվում է հրապարակման մեջ:

Նմանատիպ նյութեր