55156 դիտում
21:37 09-08-2023
Վրաերթ Լոռու մարզում․ ՌԴ քաղաքացին Ford Fusion-ով վրաերթի է ենթարկել 2 տղա երեխաների․ վերջիններս տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, ՌԴ-ի բնակիչ, 36-ամյա Արտյոմ Տ․-ն իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ քաղաքի Ջրաշեն բնակավայրի 1-ին փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Լոռու մարզի բնակիչներ 13-ամյա Սմբատ Ա․-ին և 12-ամյա Հարություն Ա․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխաներին, ապա տեղափոխել «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Տեղում էլ Սպիտակի հիվանդանոցի բժիշկներն անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել, ապա երեխաներին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին Ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+