211652_close_icon
views-count1096 դիտում article-date 10:22 10-08-2023

Վայր եմ դնում պատգամավորի մանդատս և մասնակցում եմ ավագանու ընտրությանը հանուն իշխանափոխության․ Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, գրում է Tert.am-ը։

««Մայր Հայաստանը» նպատակ է դրել իրականացնել իշխանափոխություն և դա սկսել Երեւանի ավագանու ընտրություններով»,- ասաց Թևանյանը «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ։

Նա շարժման քաղաքապետի թեկնածուն է։

«Ես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատս և մասնակցում եմ ավագանու ընտրությանը հանուն իշխանափոխության։ Անելիքը մեկն է լինելու․ կա՛մ կվերադառնանք այնտեղ որպես իշխանություն, կա՛մ իշխանությունն այնտեղ այլևս անելիք չպետք է ունենա»,- ասաց նա։

«Եվ հիշեք, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը բոլորիս ու յուրաքանչյուրիս անելիքն է։ Հայաստանի իշխանությունն այլևս օրենքից դուրս է։  Ոչ թե որ մենք ընդդիմությունն ենք ու այդպես ենք գնահատում։ Այլ օրենքից դուրս է, որովհետև խախտում է Հայաստանի օրենսդրությունը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով»,- ընդգծեց Թևանյանը։

Նմանատիպ նյութեր