1291 դիտում
15:22 10-08-2023
Թե բա քննիչները, ոստիկանները լվացին, մաքրեցին հետքերը, որ ոչ մեկը չլինի, հա՞. մոռացեք, չկա նման բան. Սամվել Միրզոյան
Արարատի քննչական վարչության շենքի 3-րդ հարկից, նախնական վարկածով, ապրիլի 27-ին դուրս նետված ու տեղում մահացած Միսաք Պողոսյանի մահվան հանգամանքները քննում է ԱԱԾ-ն:
Դեպքի հաջորդ օրը Պողոսյանի հարազատները բացառում էին փախուստի դիմելու մտադրությամբ պատուհանից դուրս նետվելու հանգամանքը՝ պնդելով, որ դրդապատճառ է եղել, միգուցե դրդել են: Հարազատներն այսօր կատարվածի մասին չեն խոսում, խոսում է մահացածի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Միրզոյանը: «Ես այդ դեպքի առաջին վայրկյաններից այնտեղ եմ եղել, երբ որ այդ մարդու դին դեռ սառած չէր: Ես իրեն տեսել եմ այն վիճակում, որ ոչ մեկը չի տեսել, այդ վիճակը պահպանեցի մինչեւ դատաբժշկի գալը:
Պահանջեցի քննիչներից, որ հանցագործության հետքերը պահպանվեն, նկարներ, նկարահանումներ կան, ամեն ինչ կա: Խնդիրը միայն այն է, որ դեպքի վայրի տեսախցիկների ձայնագրությունների պահանջ, թե՛ ես, թե՛ ԱԱԾ-ի քննիչը ներկայացրել ենք, որ ձայնագրությունները ներկայացնեն, դեռ տեղեկություն չունեմ, ներկայացրե՞լ են, թե՞ ոչ:
Այն, ինչ ձեզ ասել են հարազատները, թե մահից հետո արյունը շուտ լվացել, հետքերը թաքցրել են, այսինքն՝ միտում կա ինչ-որ տեղ համոզմունք ստեղծելու, որ դիտավորությամբ հանցագործության հետքեր են կոծկել, թե բա քննիչները, ոստիկանները լվացին, մաքրեցին, որ ոչ մեկը չլինի, հա՞, մոռացեք, չկա նման բան: Ես տեսել եմ այդ արյան հոսքը, սառած արյունը… այնքան ժամանակ մինչեւ Միսաքին մոտեցել է դատաբժիշկը, փաստել է մահը, տեղափոխել են հատուկ մեքենայով, որից հետո, քանի որ դեպքի վայրը տեղի բանկի հենց ուղղակի աստիճանների կողքին էր, որտեղով հազարավոր մարդիկ են գնում, գալիս․․․ հետո՞ բա դա բանկի բակ էր: Նկարահանելուց, ֆիքսելուց, ամեն ինչ անելուց հետո դեպքի վայրը մաքրել են, արյունը մնում էր, ի՞նչ լիներ»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
6424 դիտում
10:27 19-04-2016
Կանանց պարտադիր զիծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան. «Իրավունք»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»