211652_close_icon
views-count823 դիտում article-date 20:14 11-08-2023

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 11-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

 Վահան Քերոբյանը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների զարգացման և Հայաստանում տնտեսության ոլորտի կայունության ապահովման գործում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ԵՄ աջակցության գործիքակազմի կիրառմանը, ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր