211652_close_icon
views-count73107 դիտում article-date 22:15 12-08-2023

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում գործող «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածքում. 27-ամյա աշխատակիցը հիվանդանոցում մահացել է. աշխատանքային կանոնների խախտման հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի «Աժդանակ» ՍՊԸ, որտեղից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Գևորգյանը և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արթուր Դ.-ն է, ով «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածքից դեպի պահեստային մաս ընթանալիս բարձիչ մեքենայով, պահեստի դարպասի մուտքի մոտ կողաշրջվել է, ինչի հետևանքով մնացել է մեքենայի տակ և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով առաջացած մարդու մահ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր