211652_close_icon
views-count47490 դիտում article-date 11:42 18-08-2023

Երևանում կին պարեկի օպերատիվ գործողության արդյունքում Range Rover-ի վարորդը չկարողացավ մոլորեցնել պարեկներին․ հայտնաբերվել է թմրամիջոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները Գևորգ Չաուշի փողոցում ծառայություն կատարելու ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են Range Rover մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է այն, որ ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացված եղել, որ վարորդն իր մոտ թմրամիջոց է պահում։

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և վարորդ Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Արտավազդ Ս․-ն փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն պարեկներ Մարինե Հովակիմյանն ու Անդրանիկ Հարոյանը իրենց օպերատիվ աշխատանքի արդյունքում ապացուցել են, որ հնարավոր չէ իրենց մոլորեցնել։

Մ․ Հովակիմյանի աչքից չի վրիպում, թե ինչպես է վարորդը ավտոմեքենայից դուրս գալիս կասկածելի իր գցում։
Պարզվում է, որ այդ իրը դեղնականաչավուն զանգված-փաթեթ է՝ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Պարեկները Արտավազդ Ս․-ին տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ դեպքի փաստով կազմվում են փաստաթղթեր, որոնք էլ կասկածյալի հետ ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր