50357 դիտում
11:18 19-08-2023
Երևանում պարեկներն իրականացրել են «Թմրանյութդ լիմոն չի դառնա» օպերացիան. հայտնաբերվել են թմրանյութի նմանվող մեծ թվով փաթեթներ. կասկածյալն էլ ասել է, թե այն լիմոնի աղ է՝ իր օգտագործման համար
Երեկ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրանյութ լինի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռաֆիկ Պռազյանն ու Արմեն Բադալյանն օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե Երևանի որ հատվածում է գտնվում կասկածյալը՝ իր Mercedes մակնիշի ավտոմեքենայով:
Տեղում որոշվում է իրականացնել օպերացիա, որը կրում է «Թմրանյութդ լիմոնի աղ չի դառնա» անունը:
Պարեկները Դավիթ Բեկի փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալում և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 32-ամյա Սամվել Ա.-ին և Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա բնակիչ Տիգրան Ս.-ին: Արդեն Էրեբունու ոստիկանությունում Սամվել Ա.-ի մոտ հայտնաբերվում է 16 հատ սպիտակ փոշիանման զանգվածով փաթեթ՝ ընդհանուր 22.29 գրամ կշռով:
Դեպքի փաստով Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերված փաթեթներում լիմոնի աղ է, և այն իր օգտագործման համար է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։