26125 դիտում
23:39 19-08-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel Astra-ն բախվել է գազատար խողովակին, ապա երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մ գլորվել ու կողաշրջված վիճակում հայտնվել Սևանի ափամերձ տարածքում. վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ջրափրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 28-ամյա Սարգիս Ք.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66-կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մ գլորվելով կիսակողաշրջված վիճակում հայտնվել Սևանա լճի լճափնյա հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սարգիս Ք.-ին առաջինը օգնության են հասել կարմիր խաչի կամավորները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 30 ջոկատի ջրափրկարարները, ջրափրկարարները կարմիր խաչի կամավորների օգնությամբ վիրավորին դուրս է բերել ավտոմեքենայից ևջրափրկարարների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, նույն գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Էդգար Սարգսյանն ու կրտսեր պարեկ Սևակ Գրիգորյանը:
Պարեկները դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, քանի որ արդեն առաջանում էր խցանում:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+