211652_close_icon
views-count991 դիտում article-date 11:00 20-08-2023

Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունն է. Տավուշի թեմի առաջնորդ

Մեզ սնում են թշնամությամբ ու ատելությամբ, որպեսզի մենք երբեք չունենանք տեսիլքներ, երազներ, ձգտումներ, սխրանքներ, հերոսական դրվագներ, երբեք ու երբեք կոչված չլինենք քաջամարտիկ լինելու, այլ մեր կայնքը լինի փախստականներով, վախկոտներով, դասալիքներով, դավաճաններով, խաբեբություններով, խարդախներով։

Իր քարոզի ժամանակ ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, գրում է NEWS.am-ը։

«Ատելությամբ, թշնամությամբ ապրող ժողովուրդը ուրիշ բան չի կարող անել, քան հանձնվել։ Ինչի՞ն հանձնվել։
Արդյո՞ք միայն արտաքին թշնամու մասին է խոսքը։ Ոչ։ Ինչպես աղոթքն է ասում՝ չերևացող թշնամու։ Ո՞րն է դա։
Այն գաղափարաբանությունը կամ չգաղափարաբանությունը, որ մեր կյանքում կա։ Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունն է»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Նմանատիպ նյութեր