47454 դիտում
12:05 21-08-2023
Ողբերգական դեպք Երևանում․ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի․ ժամանել է Շենգավիթի ոստիկանապետը․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանն ու Գոռ Գաբոյանը տարածքը սահմանազատել են։
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 66-ամյա Վ․ Պ.-ն է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+