109718 դիտում
14:00 21-08-2023
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում 28-ամյա տրանսգենդերին դանակի 7 հարվածով սպանած և դին այրած կասկածյալին, ով նրա համագյուղացին է և չհասցրեց «Բավրայի» անցակետով լքել ՀՀ սահմանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի ՔՈԳՎ պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի (վարչության պետ՝ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի) Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ), ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի), Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների (բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի) և Ոստիկանության Աշոքցի բաժնի ծառայողների հետ համագործակցելով՝ (բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ), ժամերի ընթացքում տաք հետքերով հայտնաբերել են երեկ՝ օգոստոսի 20-ին, Երևանում առանձնակի դաժանությամբ 28-ամյա տրանսգենդերին սպանած կասկածյալին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաության Կենտորանական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ենթադրյալ սպանություն կատարողը Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Էռնեստ Ե․-ն է, ով նույն օրը Toyota մակնիշի ավտոմքենայով Արմավիրի մարզից ժամանել է Երևան և Կողբացի 1 հասցեի մոտ կայանել է ավտոմեքենան, ապա բարձրացել 11-րդ հարկի 51 բնակարան, որտեղ սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա Ադրիաննա Լ․-ի մարմնի տարբեր մասերին և հանցագործության հետքերը ոչնչացնելու նպատակով դին և բնակարանը այրել է։
Այսօր՝ գիշերը ժամը 02։30-ի սահմաններում Էռնեստ Ե․-ն «Բավրա» սահմանային անցակետով փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, սակայն ոստիկանների օպերատիվ, գրագետ ու ճիշտ գործողությունների արդյունքում նա բռնվել է և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ՝ ժողովրդի կողմից հայտնի «հզորների» քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով երեկ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 185 հոդվածի 1-ին մասի և 264 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է կատարվածը, դատաբժիշկն էլ հայտնել է, որ դիակի վրա առկա է եղել 7 հետք։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Հրշեջները 11-րդ հարկի թիվ 59 բնակարանում առաջացած կրակը մարելու համար կոտրել են դուռը, ապա ներսում աշխատանքներ կատարել ու մարել կրակը։
Խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել էր տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբանը և Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Առաքելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա էր սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չէր բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+