33816 դիտում
17:07 21-08-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում․ Mercedes-ը Աշտարակ քաղաքի սկզբնամասում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա երկաթե էլեկտրասյանը․ օպերատիվ են գործել Աշտարակի բժիշկները և ՊԾ Արագածոտնի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Սամվել Թովմասյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ քաղաքի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ բախվել երկաթե LED ելեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից վարորդը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Մովսիսյանն ու պարեկ Վաղինակ Յազիչյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+