211652_close_icon
views-count50329 դիտում article-date 11:18 22-08-2023

Ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի թևերի մոտ՝ «Կանաչ հեքիաթի» դիմաց բախվել են Mitsubishi-ն, Hyundai-ն և Opel Astra-ն. կա 4 վիրավոր, այդ թվում հղի, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ գտնվող «Կանաչ հեքիաթի» մոտ բախվել են Hyundai, Opel Astra և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ երկուսին Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատից և Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվ կերպով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Խաչատուր Էլոյանը, պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Աշոտ Բադալյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Վիրավորներից մեկին, ով հղի է, Աբովյան բժշկական կենտրոն է տեղափոխել պարեկ Խ. Էլոյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր