211652_close_icon
views-count41394 դիտում article-date 14:50 22-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. «Հայէլեկտրոն» գործարանի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է արկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ժամանել են փրկարարներն ու սակրավորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում նախկին Հայէլեկտրոն գործարանի աշխատակիցները մաքրման և հողային աշխատանքներ իրականացնելիս արկի նմանվող առարկա են հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության սակրավորները։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր