211652_close_icon
views-count15097 դիտում article-date 20:51 22-08-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. նրան առաջինն օգնության է հասել վթարի վայրով անցնող ՊԾ Երևան քաղաքի գնդի կրտսեր պարեկը. օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարի բաժանարար գոտու կանաչ գազոնի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Նրան առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Արամ Գասպարյանը, այնուհետև քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայությաւն ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Վահագան Կարապետյանի և դասակի հրամանատարի պաշտոնակատար Մխիթար Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Որպեսզի հետաքրքրասեր վարորդները ճանապարհին մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Կարապետյանը, պարեկ Արմեն Աթաբեկյանը և կրտսեր պարեկներ Արտակ Գրիգորյանն ու Ալբերտ Վարդանյանը:

Վարորդը հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ ինքը չի տուժել:

Վթարի փատով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+

Նմանատիպ նյութեր