211652_close_icon
views-count58358 դիտում article-date 15:33 23-08-2023

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. Камаз-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանն ու Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։
 
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Գալստյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Մացակյանը։ 

Դեպքի մասին Ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Հարությունյանի և Արշակ Ադամյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ա. Ադամյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, ում հանձնարարականով էլ ավտոմեքենան, որը ցորեն տեղափոխելիս է եղել, տեղափոխվել է Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր