211652_close_icon
views-count835 դիտում article-date 17:10 23-08-2023

Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, վճռաբեկ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 10 մլն դրամի չափով։ Արցախի Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Բալասանյանի կալանավորման միջնորդությունը մերժելու մասին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը, «Փաստինֆո»-ին ասել է Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Գերագույն դատարան, սակայն առ այս պահը տեղեկություն չկա՝ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու մասին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ որեւէ գործողություն չի իրականացվել, ավելին՝ տեղեկություն չունեն նաեւ նախաքննության ընթացքի մասին։

Ինչ վերաբերում է Բալասանյանի ազգականներին, որոնք ձերբակալվել էին, ապա նրանք այժմ գտնվում են ազատության մեջ, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվում։

Հիշեցնենք, որ Արցախում տիրող լարված իրավիճակի պայմաններում հուլիսի 13-ին ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ 

Նմանատիպ նյութեր