1060 դիտում
19:27 23-08-2023
Որտե՞ղ է Արփենիի ջրագծերի գումարը․ ուղիղ մեկ տարի պաշտոնավարած գյուղապետի գործը՝ հակակոռուպցիոն կոմիտեում․ aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի գյուղերից մեկի՝ Արփենիի նախկին գյուղապետ Վահագն Առաքելյանը կասկածվում է վստահված գույքը հափշտակելու մեջ։
ԱԱԾ-ի օպերատիվ տեղեկությունների հիման Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը ստուգողական գործողություններ է կատարել ու փաստական տվյալներ ձեռք բերել առ այն, որ ընդամենը մեկ տարի՝ 2015-2016 թթ․-ին պաշտոնավարած 44-ամյա Վահագն Առաքելյանը թույլ է տվել ֆինանսատնտեսական բնույթի չարաշահումներ։
Նա, ըստ ձեռք բերված տվյալների, անգամ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատող փաստաթուղթ է կեղծել, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս:
Նրա կողմից կատարված յուրացումներից մեկը, ըստ օպերատիվ տվյալների, վերաբերում է գյուղում ջրագծի ցանցի կառուցմանը, որն այդպես էլ նրա պաշտոնավարման օրոք գյուղացիների համար երազանք մնաց։
Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթում գրված է․ «Նպատակ ունենալով հափշտակել համայնքի բյուջեի դրամական միջոցները՝ 2016թ. սեպտեմբերի 26-ին համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել է փոփոխություններ, և այն իրականացնելու նպատակով կազմել է ավագանու նիստի կեղծ արձանագրություն /համար 5/, որի համաձայն՝ ավագանու հիշյալ նիստին մասնակցել են ավագանու 4 անդամներից 3-ը։ Կողմ են քվեարկել 3-ը:
Այնինչ, համաձայն ՍԷԿՏ համակարգում առկա տեղեկությունների, ավագանու անդամներից Վանիկ Եդիգարի Մարգարյանը 2016թ. ապրիլի 24-ից մինչև դեկտեմբերի 2-ը և Վլադիկ Աշոտի Մարտիրոսյանը 2016թ. ապրիլի 18-ից մինչև նոյեմբերի 21-ը բացակայել են ՀՀ-ից և չէին կարող ներկա գտնվել հիշյալ ավագանու նիստին, իսկ նիստը նախագահել է անձամբ Վ.Առաքելյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1336 դիտում
14:11 22-06-2020
Դադարեցնել 12 տարի և ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը. ԱԺ- ն քննարկում է նախագիծը
3099 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»