27799 դիտում
10:02 25-08-2023
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 70-ամյա վարորդը Niva-ով Դովեղ բնակավայրի «Գեղատեղի» հանդամասում 50 մ գլորվելով բախվել է ծառերին. փրկարարներն ու պարեկները նրա դին հայտնաբերել են մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրում ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատվել է նույն վաշտի պարեկ Արայիկ Աբովյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Դովեղ բնակավայրի «Գեղատեղի» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Կ.-ն իր վարած Vaz 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվելով հայտնվել անտառում և բախվել ծառերին։
Փրկարարներն ու պարեկները Սամվել Կ.-ի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և պատգարակով մոտեցրել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի դիատարին։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչկան բաժին, որտեղից էլ ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)