211652_close_icon
views-count1192 դիտում article-date 14:41 26-08-2023

Հայաստանը մեղվաբուծության հնագույն կենտրոններից է. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժը

Մեղվաբուծությունը Հայաստանում ունի դարերի պատմություն։ Հայաստանը համարվում է Մեղվաբուծության հնագույն կենտրոններից մեկը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմայական բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին և լեռնային գորշ մեղուների ցեղերի ու նրանց խառնացեղերի առկայությունը։ 1904 թվականին Հայաստանի ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918-1920 թթ.-ին՝ 15-16 հազար մեղվաընտանիք։ Այսօր Հայաստանում տարեկան արտադրվում է տարեկան 3 հազ տոննա մեղր և 250 հազարից ավել մեղվաընտանիքներ են հաշվառված։

Մեկ շնչի հաշվով Հայաստանում տարեկան սպառովում է 1 կգ մեղր։ Եթե մեղուները վերանան, ապա չի կատարվի փոշոտում։ Ծաղիկներ կան, որ բացառապես մեղուներով է կատարվում իրենց փոշոտումը ու, եթե այլևս չփոշոտվեն, մեկ-երկու տարի հետո այդ ծաղիկները կվերանան, իսկ կենդանիները, որոնք սնվում են այդ ծաղիկներով, կեր չեն ունենա և կենդանական աշխարհը նույնպես կվերանա։

Նման դեպքում մարդն էլ սնունդ չի ունենա։ Երկրագնդի վրա կյանքը անմիջական կախվածություն ունի մեղուների լինելիությունից։

Հայաստանի բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների "Էկո-մեդիա" ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժում մեղվաբուծության մասին պատմում է "Հաթերք ֆուդ" ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը։

Նմանատիպ նյութեր