211652_close_icon
views-count20830 դիտում article-date 18:47 26-08-2023

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս «Վանաձոր» բժշկական կենտրոնում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի  բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 86 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Միքայել Բ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտաի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Արթուր Ղուկասյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Չոբանյանն ու կրտսեր պարեկ Արա Մուրադյանը:

Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ  է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Տարոնի քննչական  բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով  ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր