211652_close_icon
views-count1003 դիտում article-date 20:33 26-08-2023

«Ավագանիում միակ ճանաչելին եմ»․ Դավիթ Խաժակյանին քաղաքացիներն անունով են դիմում, քաղաքապետի պաշտոնակատարին չեն ճանաչում, կարծում են` քաղաքապետը Տիգրան Ավինյանն է. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Թեկնածուները սեփական տների թաղամասեր չեն գնում, որովհետեւ համարում են, որ բնակիչները քիչ են, ինչի՞ գնան, դրա համար էլ այս թաղամասում լույսի հարցը չի լուծվում։ Եթե գային, շրջեին այստեղ, եղածը մի բան չէ, չի եկել, չի տեսել, չի արել»,-այսօր Հույսի ավանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։  Այս թաղամասը, չնայած գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանում, բնակիչների պնդմամբ՝ անտեսված է, իրենց միայն հիշում են ընտրություններից ընտրություններ։ 


Դավիթ Խաժակյանը, ինչպես տեղեկացրել ենք, լսելով բնակիչների պահանջներն ու դժգոհությունները, խոստացավ զբաղվել․ մարդիկ գլխավոր խնդիր են համարում տրանսպորտը, թաղամասի լուսավորությունը, պոլիկլինիկային, ավելի կոնկրետ՝ բուժսպասարկման հասանելիությունը, խաղահրապարակը։ 

Խաժակյանը բնակիչներին ասաց՝ ես չեմ խոստանում բաներ, որոնք իրատեսական չեն, իրատեսական է տրանսպորտն այնպես ապահովել, որպեսզի բնակիչները կարողանան կապ ունենան ե՛ւ Դավիթաշենի ե՛ւ Աջափնյակի հետ, որտեղից էլ մայրաքաղաքի այլ թաղամասեր։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր