211652_close_icon
views-count32026 դիտում article-date 23:36 27-08-2023

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Opel-ը մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 20-ից ավելի ոչխար սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Վաղաշեն գյուղի վարչական տարածքում մխրճվել է ոչխարի հոտի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 20 գլուխ ոչխար տեղում սատկել են, 5-էլ վնասվածքներ են ստացել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայության անցել:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և գառների սեփականատիրոջ ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում եղել է ցուցանակ, որ այդ հատվածում քաղաքացիներն իրավունք ունեն խոշոր և մանր եղջերավոր անասուններին տեղափոխել, իսկ վարորդն էլ հայտարարում էր, որ տեղի ունեցածի մեջ ինքը մեղավոր չէ: 

Դեպքի փաստով Ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր