211652_close_icon
views-count60490 դիտում article-date 14:07 28-08-2023

Կրակոցներ Ջերմուկ քաղաքում․ ոստիկանները տաք հետքերով բռնել են կրակողին, հայտնաբերվել են BMW X7-ը, հանցագործության գործիք զենքն ու կրակված պարկուճներ․ կրակողը հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկի պաշտոնյա է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության (վարչության պետ՝ Տիգրան Կարապետյանի, Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ՝ Արմեն Արմենակյանի, քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արթուր Արսենյանի) գլխավորությամբ Ջերմուկ քաղաքում իրականացրել են «իմ ջերմուկը քո բենզինին վնաս չէ» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող նախկին «Սյունիք» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել։

Օպերատիվ խումբը՝ Տ․ Կարապետյանի, Ա․ Արմենակյանի և Ա ․ Արսենյանի գլխաորությամբ, մեկնել են նշված վայր, որի արդյունքում էլ տաք հետքերով նշված վայրից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և Ոստիկանության Ջերմուկի բաժին են տեղափոխել մի քաղաքացու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա 40-ամյա Արամ Ասատրյանն է, ով եղել է BMW X7 մակնիշի 70 OX 777 համարանիշի ավտոմեքենայով։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու նշված վայրում հաց ուտելու ընթացքում Ա․ Ասատրյանը իր մոտ եղած «ԻԺ» տեսակի որսորդական հրացանով 4 անգամ կրակոցներ է արձակել օդ։

Ոստիկանները BMW X7-ի մեջ հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը, իսկ Ա․ Ասատրյանի գրպանում հայտնաբերել են կրակված 4 պարկուճ։

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով Ոստիկանության Ջերմուկի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ա․ Ասատրյանը աշխատում է Հայաստանում հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկում՝ գլխավոր հաշվապահ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր