25505 դիտում
12:07 29-08-2023
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի ո՞ր հանձնարարականներն է Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը փոխանցել իր ենթականերին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ Ոստիկանությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի թեման եղել է ուժեղացնել պայքարը ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման և նախականխման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությանը ներկա են եղել Ոստիկանության կոլեգիայի անդամներ և հիմնական զեկուցողները եղել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։
Խորհրդակցության ժամանակ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանին է ներկայացվել վերջին ամիսներին կատարված վերլուծությունը, որով պարզվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարներ հիմնականում տեղի են ունեցել, երբ վարորդները ավտոմեքենան վարելիս օգտագործել են հեռախոսը, գերազացել են սահմանված արագությունը, իսկ վիրավորների և մահվան դեպքերի պատճառը հիմնականում եղել է այն, որ մարդիկ ամրակապված չեն եղել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ոստիկանությունն արդեն պատրաստվում է դիմելու նաև Երևանի քաղաքապետարան ու մարզպետարաններ, որպեսզի կարճ ժամանակում կատարեն աշխատանքներ փողոցներում արտաքին լուսավորության խնդիրները լուծելու ուղղությամբ, քանի որ վերլուծությամբ պարզվել է նաև, որ վթարների գերակշիռ մասը տեղի է ունեցել նաև արտաքին լուսավորություն չունեցող ճանապարհներին։
Խորհրդակցությունից հետո ՀՀ ՃՈ պետ Ն․ Սարգսյանն ու ՊԾ պետ Ա․ Խուդինյանը արդեն հանձնարարականներ են տվել, որպեսզի ճանապարհային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերեն այն վարորդներին, ովքեր վարելիս հեռախոսով խոսում են և ամրակապված չեն, ենթարկեն վարչական պատասխանատվության, իսկ թե Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները երբ կընդառաջեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության՝ փողոցների արտաքին լուսավորության խնդրին, հայտնի չէ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի