1315 դիտում
23:31 29-08-2023
Վիկտոր Մնացականյան․ «Ես մասնակցում եմ ավագանու ընտրություններին, որ այլեւս պուրակների եւ կանաչ տարածքների հաշվին սրճարաններ չկառուցվեն եւ ավարտենք Օպերայի չավարտածը». aravot.am
«Հաղթանակ» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավի շրջանակներում այսօր այցելեց Նորք Մարաշ վարչական շրջան։ Aravot.am-ը զրուցեց նրա հետ։
-Ձեր քաղաքական ուժը ընդդիմադի՞ր է, կիսաընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ։
-Առաջինը։ Իրական ընդդիմադիր։Երեւանում հիմա չի լինի ոչ ընդդիմադիր։ Լինեմ անկեղծ։ Մեր օրակարգը այդքան շատ քաղաքական չէ մնացածների նման։ Բայց եկեք հասկանանք մի բան։ քաղաքականությունն առաջացել է քաղաքներից։ Եթե կարողանանք ճիշտ կառավարել քաղաքները, հետագայում ճիշտ քաղաքականությունով կարող ենք զբաղվել։ Չերչիլը ժամանակին ասել է․ մենք կառուցում ենք շենքեր, հետո շենքերը կառուցում են մեզ։ Մեր այսօրվա կառուցած շենքերը համապատասխանում են այն վատ վիճակին, որը կա մեր երկրում։
-Երեւանում այսքան շենքեր են կառուցվում։ Այդքան պահանջարկ կա՞։
-Վատ չի։ Բայց ամեն ինչը պետք է գոտիավորված լինի։ Իսկ եթե բնակարանները գնում են, ուրեմն պահանջարկ կա։ Եվ չմոռանանք, որ խոսքը միայն երեւանցիների մասին չէ։ Շատ սփյուռքահայեր են գալիս։ Հատկապես 44-օրյայից հետո շատ հայեր ուզում են մասնակից լինել, ինչ-որ բանով օգտակար լինեն։ Ռուսաստանից են շատերը վերադառնում։ Այստեղ ստրատեգիական հարց էլ կա։ մեր բնակֆոնդը հնանում է, մենք պիտի կարողանանք նորը ունենալ։
-Ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերից շատերը եւ նրանց աջակցողները ասում են, որ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է դարձնել իշխող քաղաքական ուժին ոչ ասելու հանրաքվե։ Համաձա՞յն եք։
– Համաձայն եմ։
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
10800 դիտում
23:49 07-08-2017
Ծխախոտ գովազդողներին պետք է պարտադրել իրենց հաշվին կարևոր ազգային ծրագրեր ֆինանսավորել. Վիկտոր Մնացականյան. Tert.am
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»