211652_close_icon
views-count1036 դիտում article-date 19:09 30-08-2023

Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուստարվա մեկնարկը․ ԱՀ ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը։

Դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում»,- նշված է Արցախի ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր