211652_close_icon
views-count1210 դիտում article-date 16:19 31-08-2023

Մեր գործընկերներին, համախոհներին կոչ ենք անում մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ներկա զարգացումներին։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Սեպտեմբերի 2-ին երկրի ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրվել է Արցախի անկախությանը նվիրված հանրահավաք, ինչը ողջ ընդդիմության միասնականության վկայությունն է:

Մենք հասկանում ենք, որ 2021-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները, քայլերթերը, հանրային այլ միջոցառումները որոշակի առումով հիասթափեցրել են մարդկանց, քանի որ բաղձալի արդյունքի` իշխանափոխության չեն հանգեցրել: Շատ հնարավոր է, որ սա անխուսափելի ընթացք էր, որով պիտի անցներ երկիրը:

Արցախում ստեղծված օրհասական ծանր վիճակը, դրա նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած կրավորական պահվածքը մեզ բոլորիս պարտադրում է մի կողմ թողնել ընդդիմադիրներից ու պայքարի ձախողումներից ունեցած հիասթափությունը, հուսահատությունը և կրկին դուրս գալ հրապարակ` այս անգամ շատ ավելի կազմակերպված ու համախմբված: Սա կարող ենք համարել մեկնարկային նո՛ր փուլի սկիզբ, նո՛ր հարթակի ձևավորում:

Մեր գործընկերներին, համախոհներին կոչ ենք անում մասնակցել Ազատության հրապարակում սեպտերմբերի 2-ին, ժամը 18:00-ին հրավիրված հանրահավաքին: »

Նմանատիպ նյութեր