211652_close_icon
views-count973 դիտում article-date 23:00 02-09-2023

Իսկական հայը խաղաղություն չի մուրում, պարտադրում է․ Ավետիք Չալաբյան

Այս իրավիճակից պետք է լուծումներ գտնենք, հաջակցություն Արցախի ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Մենք պետք է արժանի լինենք Արցախի մեր քույրերի ու եղբայրների պայքարին, ասաց նա՝ հիշեցնելով՝ Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման օրվանից եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, այսօր, սակայն, այդպես չէ։

«Այս իշխանությունները, դրա մանդատը չունենալով, հրաժարվեցին այդ  երաշխավորությունից, Արցախը թողեցին մենակ, պաշարման մեջ՝ չունենալով դրա իրավունքը։ Մենք նրանց դրա իրավունքը չենք տվել։ Ոչ միայն նրանք, ովքեր նրանց չեն ընտրել, այլև նրանք, ովքեր նրանց ընտրել են»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Արցախը հանձնողը Հայաստանն էլ կհանձնի, այս հրապարակն էլ կհանձնի, խոսքը շարունակեց Ավետիք Չալաբյանը՝ մեկ այլ մտահոգիչ խնդիր էլ համարելով այն, որ հասարակության մի զանգված անտարբեր է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցողի նկատմամբ, սակայն հայի այդ տեսակը չի հաղթելու։
«Իսկական հայը կռվում է իր երկրի համար, իսկական հայը  խաղաղությունը չի մուրում, իսկական հայը խաղաղությունը պարտադրում է»,- ընդգծեց Չալաբյանը՝ հավելելով, որ​​​​​պայքարը, որն ընթանում է բազմաթիվ ճակատներով, պետք է շարունակվի։
«Ճակատներից մեկը Հայաստանում է»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Նմանատիպ նյութեր