211652_close_icon
views-count1546 դիտում article-date 19:07 04-09-2023

Ալեն Սիմոնյանն այցելել է ադրբեջանական սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանին ու Լյուդվիկ Մասիհի-Յուսաֆին. նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին։ Այս մասին Սիմոնյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Քիչ առաջ այցելեցի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, ում սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, և Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին: Առողջություն մեր տղաներին, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր