104426 դիտում
22:43 05-09-2023
Տեսախցիկն արձանագրել է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ողբերգական վրաերթ-ավտովթարը. մահացածի հետ էին կինն ու երեխան. ոստիկաններն էլ կանխեցին վրեժխնդրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ ինչպես է երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում Mercedes-ը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկում հետիոտնին և բախվում Лада մակնիշ ավտոմեքենայն, ինչի հետևանքով վրաերթի ենթարկվածը տեղում մահանում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մազային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ Mercedes-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Սողոմոնյանը: Վրաերթի հետևանքով մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով վթարված Лада մակնիշի ավտոմեքենայի սեփականատերն էր և ավտոմեքենայում են եղել կինն ու անչափահաս երեխան: Բարեբախտաբար, կինն ու երեխան չեն տուժել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ Ն. Սողոմոնյանը, ով աշխատում է «Վեդի ալկո» ՍՊԸ-ում, նախկինում ևս ունեցել է ավտովթար և դեպքի վայրից հեռացել է, սակայն նրան կարճ ժամանակում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են, իսկ երեկ նա պարզապես հրաշքով փրկվեց հաշվեհարդարից՝ շնորհիվ Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների, քանի որ մահացածի հարազատներն ու ընկերները փորձում էին վրեժխնդիր լինել, ինչը կանխվեց ոստիկանների կողմից:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ սեպտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել ВАЗ 2112 մանիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)