211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:31 06-09-2023

Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են. Մարության

Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Մենք մեր չափով մեր ժողովրդին իրազեկելու համար շրջում ենք բակերով, տարածում ենք ինֆորմացիա, հորդորում ենք բոլորին գալ, մասնակցել ընտրությանը, որ իշխանությունը չկարողանա վարչական լծակներն օգտագործել:

Ամեն տեղից լսում ենք, որ սկսվել է պետական հիմնարկներում այդ քարոզը, որ դե գիտեք, թե ում պետք է ընտրեք, եթե չընտրեք, դե գիտեք՝ ինչ կլինի: Ինչքան շատ մարդ գա ընտրության, այնքան վարչական ազդեցությունը նվազագույնի կհասցնենք եւ կլինի օբյեկտիվ ընտրություն:

Իհարկե, այսքան կեղծիքներից հետո արդեն մտավախություն  կա եւ ինձ մոտ, եր իմ համակիրների, որ եթե իշխանությունը այսքան կեղծիքներ է անում, մենք տեսնում ենք, արդյոք արդեն պատրաստ են կեղծել ընտրությունները: Սա լրջագույնս հարց է: Մենք մեծ մոնիտորինգ ենք անելու եւ խնդրանքս է միջազգային ու տեղական կազմակերպություններին, որ մոնիտորինգը ուժեղացնեն: Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր