211652_close_icon
views-count22970 դիտում article-date 23:08 06-09-2023

Երևանի գնդի պարեկների հերթական հաջողությունը թմրամոլության դեմ պայքարում. ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին. բռնվողներից մեկը նետեց «նարկոտիկը», սակայն չկարողացավ կին պարեկին մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը Հանրապետությունում այնքան թմրամիջոցներ է հայտնաբերել, որ մի ամբողջ լաբորատորիա կլցվի: ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները գրեթե ամեն օր, թե՛ ծառայության ժամանակ, թե՛ օպերատիվ տվյալներով հայտնաբերում են թմրամիջոցներ ու այն տարածողների: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գրետա Նոբելյանն ու Ժիրայր Խանջյանը սեպտեմբերի 4-ին՝ գիշերը ժամը 01:50-ի սահմաններում ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Վարդաշենում կասկածելի անձինք կան: Գ. Նոբելյանն ու Ժ. Խանջյանը Վարդաշեն 9-րդ փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալում և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Մ.-ին, 18-ամյա Դավիթ Գ.-ին ու Ալբերտ Խ.-ին: Երբ պարեկները մոտենում են նրանց, Դավիթ Գ.-ն դեղնականաչավուն զանգվածով լցված կաթուցիչ և թղթե փաթեթ է գցում գետնին, բացի այդ բաժնում վերջինիս մոտից հայտնաբերվում է ընդհանուր 22.81 գ․ դեղնականաչավուն զանգված, իսկ Ալբերտ Խ.-ի մոտ հայտնաբերվում է մոխրացված հետքերով կաթուցիչ և ընդհանուր 4.7 գ. դեղնականաչավուն զանգված: 

Վերջիններս հայտարարում են, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պատկանում է իրենց և իրենց օգտագործման համար է: 

Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գյուլասարյանի գլխավորությամբ:

Նշված անձինք ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվում են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր