211652_close_icon
views-count27970 դիտում article-date 13:44 11-09-2023

Երևանի Րաֆֆու անվան դպրոցում տարրական դասարանների աշակերտները կարոտ են բնական լույսի ներքո դասեր անցկացնելուն․ ծնողներն էլ ասում են․ «Հայկ Մարությանը գործը գլուխ չբերեց, Ավինյանն էլ ասում է՝ «ասե՛ք, կանենք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի տարի է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտները դասապրոցեսը անցկացնում են ոչ բնական լույսի ներքո։

Գիտնականները պարզել են, որ ցանկացած աշխատանք, ադ թվում՝ ընթերցանություն, ավելի հարմար է, երբ մարդիկ անցկացնում են բնական լույսի ներքո, մինչդեռ Րաֆֆու անվան դպրոցի երեխաները, մտնելով դպրոց, կարոտ են բնական լույսին ու դասապրոցեսն անցկացնում են էլեկտրական լամպերի տակ։

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի երեխաների ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «4 տարի է՝ մեր երեխաները դպրոցում դասերն անցկացնում են ոչ բնական լույսի ներքո։ Քանի քաղաքապետ փոխվեց, իսկ քաղաքապետարանից մեզ խոստանում էին, որ ծառերը կէտվեն։

Թաղապետարանն էդտեղ անելիք չունի, թե չէ վստահ ենք՝ թաղապետերը խնդիրը կլուծեին, բայց քանի որ ծառերը պետք է էտվեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» վարչության կողմից, մեզ համար անհայտ է, թե երբ խնդիրը կլուծվի, իսկ խնդիրը հրատապ է, քանի որ արդեն մի քանի ամիս է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը երբեմն մի քանի ժամով էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ է կատարում ու այդ ժամանակ դասասենյակները ավելի են մթնում, քանի որ հսկայական ծառերի խտությունը թույլ չի տալիս, որպեսզի դասասենյակները լուսավորվեն բնական լույսով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ լավ տեղյակ է այս խնդրին, քանի որ երբ քաղաքապետը ինքն էր, դիմել էինք քաղաքապետարան, որտեղից պատասխանել էին, թե քաղաքապետը ոչ միայն տեղյակ է, այլ նաև հանձնարարել է, որպեսզի գան և ծառերը էտեն, բայց եղավ այն, ինչ որ միշտ լինում է․ ասեցին ու չարեցին, լրիվ սուտ դուրս եկան։ Իսկ հիմա առաջիկայում Երևանի ավագանու ընտրությունն են, սպասում ենք տեսնենք՝ Հայկ Մարությանը էս կողմերով կանցնի՞, որ իրեն ցույց տանք այս վիճակն ու ասենք․ «եթե էս մի խոստումդ ասեցիր ու չարեցիր, էլ մենք ո՞նց հավատանք քո խոսքին ու քեզ քվե տանք»։

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն էլ այս օրերին հայտնի հեքիաթի «Դերվիշ բաբայի» օրինակով շրջում է փողոցներով ու ի լուր երևանցիների՝ հայտարարում է․ «ասե՛ք, կանենք»։

Հիմա և խնդրում ենք և ասում ենք, երեխաներին տվեք հնարավորություն, որպեսզի բնական լույսի տակ ուսում առնեն, թե չէ էսպես որ գնաց, երեխաներին տանելու ենք Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր