211652_close_icon
views-count34075 դիտում article-date 10:09 12-09-2023

Քեզ բացակա չենք դնի․ երկնային ծնունդդ շնորհավո՛ր, իսկական հայ, Հայաստանի ու Արցախի առաջնագիծը զինակից ընկերներովդ պահած Արթուր Բաղդասարյան

Այսօր լրանում է երջանկահիշատակ գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանի ծննդյան 57-ամյակը։

Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն Գեներալ:

Ծանր է անցյալով խոսել այնպիսի մարդու և զինվորական գործչի մասին, ինչպիսին էր Գեներալ Արթուր Բաղդասարյանը: Մարդ՝ անկեղծ, բաց և բարի հոգով, անսպառ էներգիայով և հումորի հիանալի զգացումով: Իր մարդկային նկարագրով, իմաստնությամբ, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ նա վայելում էր շատերի սերը և հարգանքը:

Ավաղ, Գեներալ Բաղդասարյանը ապրեց կարճ... սակայն մեզ պատգամեց` մարդի՛կ, բարի եղե՛ք միմյանց հանդեպ, հիշաչար մի՛ եղեք, կյանքից ոչինչ չե՛ք տանելու, այս անցավոր աշխարհում մտածե՛ք միայն լավ ավանդ, լավ անուն թողնելու մասին: Գեներալն այս պատգամով ապրեց իր ամբողջ կյանքը:

Մեր ժողովուրդը նման դեպքերում ասում է. «Նա այն մարդը չէր, որ պետք է մեռներ»: Այո՛, Գեներալ Բաղդասարյանը դեռ ապրելու և գործելու բազու՜մ ճանապարհներ ուներ անցնելու, սակայն կյանքը դաժան եղավ նրա հանդեպ, բազում գործեր մնացին անավարտ:

Մնաս բարով, մեր սիրելի ընկեր, մեծատառով Մարդ: Մենք երկար, շատ երկար պիտի զգանք քո բացակայությունը, քո խորհուրդն ու կարիքը:

Գեներալի անզուգական և վառ հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:

Երգը նվիրված է գեներալ Արթուր Բաղդասարյանի հիշատակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր