211652_close_icon
views-count826 դիտում article-date 18:50 12-09-2023

Իշխանությունը գեներացնում է հակառուսական տրամադրություններ՝ փորձելով փոխել Հայաստանի արտաքին վեկտորը. Օհանյան. news.am

News.am-ը գրում է․ Հայաստանի իշխանությունը, այսպես կոչված, խաղաղության գործընթացի ներքո իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Առաջինը՝ Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս, հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության պաշտպանի գործառույթից, եւ գեներացնում է հակառուսական տրամադրություններ՝ դրանք ուղեկցելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կործանարար փորձերով:

Այս իշխանությունների կողմից անպաստախանատու վերաբերմունք է ցուցաբերում այն պատմական ներուժի նկատմամբ, որն առկա է  հայ-ռուսական հարաբերություններում: Փաստ է, որ արցախահայության թեկուզ նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները: Հասարակական, քաղաքական գործընթացներում հակառուսական մանիպուլյացիաները չեն նպաստելու Հայաստանի եւ Արցախի առջեւ  ծառացած անվտանգային խնդիրների լուծմանը»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորվում է Ռուսաստանի ակտիվ ներգրավումով, հետեւաբար անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք, կառուցողական, միջնորդական քաղաքականությունը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը, դադարեցենել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումը և խրախուսումը, պատրաստ լինել ինքնուրույն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները՝ մեղքը ուրիշի վրա գցելու փոխարեն:

«Հայ ժողովուրդը ի վիճակի է դա անելու»,- ասել է նա:

Օհանյանը իր ելույթի վերջում կոչ արեց Ռուսաստանի իշխանություններին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել, ապահովելու քաշաթաղի, Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժին:

Նմանատիպ նյութեր