119722 դիտում
11:20 13-09-2023
Վանաձորում ոստիկանական օպերացիայի ընթացքում բերման են ենթարկվել քրեական մականունավորներ «Սաբուլիչը», «Խոլոստոյ Կարենը», «Քոլագիրանցի Արտյոմիկը», «Նեգրի Հովոն», «Ցեցը», «Թիթեռը», «Տիզը», «Մորեխիկը», «Տառականը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կողմից Վանաձորում իրականացված մեծ թվով քրեական հեղինակությունների ու քրեական ենթամշակույթ կրողների հայտնաբերման շնորհիվ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, թմրամիջոցներ, գաղտնի փականով դանակներ և այլ կասկածելի իրեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժիններ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Հովիկ Փիլոյանը, 33-ամյա Գոռ Օհանյանը, 38-ամյա Աղասի Թաթուլյանը, 30-ամյա Գևորգ Ասատրյանը, 28-ամյա Դավիթ Աթաբեկյանը, 29-ամյա Արթուր Աթաբեկյանը, 30-ամյա Արտուշ Գևորգյանը, 43-ամյա Կարեն Հովհաննիսյանը, 28-ամյա Մելքոն Չավուշյանը, 23-ամյա Վրեժ Աֆիցերյանը, 42-ամյա Արթուր Ավետիսյանը, 39-ամյա Վիլիամ Դանիելյանը, 30-ամյա Ալբերտ Սարգսյանը, 32-ամյա Արմեն Գրիգորյանն ու 21-ամյա Արման Դավոյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, որոնք քրեական ենթամշակույթ ունեցող մարդկանց մոտ հայտնի են «Սաբուլիչ», «Խոլոստոյ Կարեն», «Քոլագիրանցի Արտյոմիկ», «Նեգրի Հովո», «Ցեց», «Թիթեռ», «Տիզ», «Մորեխիկ», «Տառական» մականուններով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացվել է ոստիկանական դիմակավորված հատուկ օպերացիա։
Ինչպես Լոռու մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան Երևանից Վանաձոր էին ժամանել ոստիկանական հատուկ դիմակավորված ջոկատայինները, ովքեր Վանաձորի տարբեր
հատվածներից ոստիկանության Տարոնի և Բազումի բաժիններ են տեղափոխել քրեական պատմություններով Վանաձորում հայտնի, քրեական ենթամշակույթ կրողների։
Մեծ մասը զգալով, որ դիմակավորված ոստիկանները իրենց հետևից են եկել, փորձել են կամ դիմել փախուստի, կամ աննկատ հեռանալ ոստիկանների տեսադաշտից, սակայն դա նրանց չի հաջողվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան կասկածներ, որ բերման ենթարկվածները կապ ունեն Վանաձորում 2 օրվա տարբերությամբ տեղի ունեցած կրակոցների դեպքերի հետ, ինչի հետևանքով մի քանի հոգի, այդ թվում՝ 2 կանայք, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Ու միայն նշված բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ է եղել նրանց կյանքը փրկել։
2 դեպքերի փաստերով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ֆոտոլրագողի հետ զրույցում մի քանի վանաձորցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Քիչ առաջ ենք իմացել, որ Երևանից դիմակավորված ոստիկաններ են եկել ու մի քանի սուտի գողականների փռել են ասֆալտին ու տարել։ Այ մարդ, երկար ժամանակ էր՝ Վանաձորը խախանդվել էր, բայց 2 օրում սկսին իրար վրա կրակել, որ մարդիկ ընկան հիվանդանոցներ։ Հիմա լսել ենք, որ հենց էդ կրակոցների գործով են Երևանից եկել ու հաստատ ուզում ենք հավատալ, որ նախկին Վանաձորը՝ նկատի ունեն, որ ժողովուրդն ասել է «Վանաձորը Սիցիլիա է», չի լինի։ Թող բոլորն էլ իմանան, որ եթե փորձեն նորից Վանաձորի փողոցները վերածեն մարտաֆիլմ հիշեցնող վայրերի, ոստիկանները թույլ չեն տա»։
Լոռու մարզում ոստիկանական ուժեղացված ծառայությունը շարունակվել է, որոնց միացել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։՛
Նախաքննության շահերից ելնելով՝ բերման ենթարկվածների ինքնությունները չենք հայտնել։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+