211652_close_icon
views-count20453 դիտում article-date 18:57 15-09-2023

Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Mazda-ն ու Opel-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայով դեպի Միկրոշրջան թաղամաս տանող «Գոռ-Ման» հանդիսությունների սրահի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած Mazda մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատւ հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր