211652_close_icon
views-count1099 դիտում article-date 23:25 20-09-2023

Կրեմլից հայտնում են՝ Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները տեղի կունենան խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսասազրույցում ողջունել է ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից:

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում՝ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության միջնորդությամբ։

ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին Եվլախում:

Նմանատիպ նյութեր